Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Գիտազբոսաշրջային արշավ` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին

Գիտազբոսաշրջային արշավ` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին
18.10.2014 | 13:59

Հոկտեմբերի 17-25-ը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Կարս նահանգի տարածքում (ներկայիս Թուրքիա) անցկացվում է երրորդ հայ-ռուսական գիտազբոսաշրջային գիտարշավը: Այն կազմակերպել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը` Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի և վերջինիս մասնաճյուղի՝ Տուրիզմի հայկական ինստիտուտի հետ համատեղ: Ծրագիրը կրում է «Ռուսական հետք» խորագիրը և նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին:

Արշավախմբի հիմնական նպատակն է բացահայտել «ռուսական հետքը» երրորդ հայ-ռուսական գիտազբոսաշրջային գիտարշավի հիման վրա: Դրանք ռազմական, քաղաքացիական, կրոնական, տրանսպորտային միջոցներ են՝ կառուցված և մինչև մեր օրերը պահպանված:
Գիտարշավի ընթացքում երիտասարդները տեսան այն հուշարձանները, կոթողները, որոնք խորհրդանշում են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Նրանք ծանոթացան նաև մոլոկանների, գերմանացիների, կազակների բնակության վայրերին և այդ տարածքներում պահպանված մշակութային օբյեկտներին: Տեղի ունեցավ նաև աշխարհագրական նկարահանում:
Գիտարշավի արդյունքների հիման վրա կմշակվի նոր զբոսաշրջային ապրանքների նախագիծ, որոնք վաճառքի կհանվեն ռուսական շուկայում:
Ծրագրի ավարտից հետո կկազմակերպվի լուսանկարների ցուցահանդես Երևանում և Մոսկվայում:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ